00:00:00

ՄԻԵԴ-ը «Մարտի 1-ի» գործով վճիռ է հրապարակել

16:58, 20 սեպտեմբեր 2018 Իրավական

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով պարտավորեցրել է Հայաստանի իշխանություններին 15 600 եվրո վճարել հայցվորին՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում և 5000 եվրո՝ որպես ծախսերի փոխհատուցում: Այդ մասին հայտնում է ՄԻԵԴ-ի կայքը: «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․-ի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է մարտի 1-ին տուժած անձանց իրավահաջորդների շահերի պաշտպան Վահե Գրիգորյանը: Ինչպես նշել է Վահե Գրիգորյանը, դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել դատարանին: Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են, հավելել է նա: «Այս վճռով քաղաքական զգայունության և կարևորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել։ Հանգամանալից կանդրադառնամ վճռին մեկ ժամվա ընթացքում, բայց այլևս ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլևս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաև միջազգային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է։ Շնորհավորում եմ բոլորիս այս վճռի կապակցությամբ։ Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»,- գրել է Վահե Գրիգորյանը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր