00:00:00

Բանտից՝ քաղաքապետ. Դավիթ Համբարձումյանը վերադարձել է աշխատանքի. «Ժամանակ»

13:45, 19 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու և խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Մասիսի ՀՀԿ-ական քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը վերադարձել է աշխատանքի և իրականացնում է քաղաքապետի իր լիազորությունները։ Այս մասին «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Դավիթ Համբարձումյանը դատարանի որոշմամբ 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Տիգրան Աթանեսյանը նշեց, որ Դավիթ Համբարձումյանը և այս գործով իր մյուս 14 պաշտպանյալները շարունակում են իրենց մեղավոր չճանաչել, ու եթե քննիչը մի քիչ ողջամիտ լինի, ապա այս գործը պետք է կարճի ու առհասարակ դատարան չուղարկի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր