00:00:00

Նախորդ ընտրությունների «տասովշիկները» «անտեր» են մնացել. «Հրապարակ»

13:11, 19 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ ընտրությունների «տասովշիկները»՝ օլիգարխներ, ընտրակեղծարարներ, ձայն բերողներ, թաղային հեղինակություններ, համատիրությունների աշխատողներ, այս անգամ մնացել են «անտեր»։ Նրանք սպասել են, որ Փաշինյանի կառավարությունից կդիմեն իրենց՝ խնդրելով օգնել Մարությանի քաղաքապետ դառնալուն, եւ իրենք մեծ սիրով կաջակցեն՝ ձայներ բերելով «Իմ քայլը» դաշինքին ու շահելով իշխանության բարյացակամությունը, սակայն նրանց չեն դիմել։ Մի կողմից՝ քանի որ իշխանությունը վստահ է իր ուժերին եւ կարծում է, որ առանց որեւէ աջակցության կհավաքի «80-90» տոկոս, մյուս կողմից՝ չի ուզում պարտական մնալ այս մութ ուժերին»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր