00:00:00

Անձնագրային եւ վիզաների վարչությունը տեղեկացնում է

19:36, 08 մարտ 2018

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածով սահմանված է 50.000-100.000 դրամ տուգանք այն օտարերկրացիների համար, ովքեր Հայաստանում բնակվում են առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սանկցիան հարաբերական որոշակի է, այսինքն նշված է նվազագույն և առավելագույն սահմանը և օրենքով այլ չափորոշիչներ սահմանված չեն հարաբերական որոշակի սանկցիայի սահմաններում կոնկրետ դեպքով տուգանքի չափը որոշելու համար, ԱՎՎ պետի հրամանով հստակ սահմանվել են չափորոշիչները։ Այն հնարավորություն է ընձեռում միատեսակ վարչարարություն կիրառելու համար, ինչպես նաև զերծ է պահում կոռուպցիոն ռիսկերից։ 1. Մեկ տարվա ընթացքում առաջին անգամ վերը նշված օրենքի 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում տուգանք է նշանակվում 50.000 ՀՀ դրամի չափով։ 2.Վերջին մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ 201-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը խախտելու դեպքում, եթե օտարերկրացին օրինական բնակության ժամկետի ավարտից հետո ՀՀ-ում գտնվել է՝ --մինչև 30 օր----------------------60.000 ՀՀ դրամ --31 օրից մինչև 60 օր-----------70.000 ՀՀ դրամ --61 օրից մինչև 90 օր-----------80.000 ՀՀ դրամ --91 օրից մինչև 120 օր---------90.000 ՀՀ դրամ --121 օրից ավելի դեպքում----100.000 ՀՀ դրամ։ 3.ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումը մեկ տարվա ընթացքում երեք և ավելի անգամ թույլ տալու դեպքում օտարերկրացին տուգանվում է 100.000 դրամի չափով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր