00:00:00

Շեշտադրումը մեկն է. Մարտի 1-ի գործով հարցաքննում են Ներքին զորքերում ծառայած անձանց. «Ժողովուրդ»

13:58, 18 սեպտեմբեր 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառա­յություն են հրավիրում տասը տարի առաջ Ներքին զորքերում ծառայություն անցած և հայտնի իրադարձություններին մասնակցած անձանց: Մասնավորապես, մի քանի զինվորականների հարցաքննելուց հետո, մեզ հասած տեղեկությունների համաձայն, իրավապահները 4 օր առաջ ծանուցագիր են ուղարկել 2008թ. մար­տի 1-ին Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նախկին տեղակալ Արթուր Խաչատրյա­նին: Նրանից էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՀՔԾ քննիչները հետաքրքրվել են, թե ինչ տեղեկություններ ունի կամ, առհասարակ, ինչ գիտի բանակի ներգրավվածության մասին, արտակարգ իրադրության ժամանակ որ­տեղ են նրանք տեղակայված եղել և այլ հարցեր: Ստացվում է, որ քննիչները Ներքին զորքերի զինվորականնե­րից, նախկին պաշտոնատար անձանցից հիմնականում հետաքրքրվում են բանակի ներգրավվածության հարցի մասին՝շեշտը դնելով այդ հանգամանքի վրա: Իսկ ինքը՝  Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը, երեկ հայտարարել է, թե իրեն դեռ հարցաքննության չեն հրավիրել»:  Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր