00:00:00

Քաղաքական գործիչները, պարզվում է, դեմ են «մարտի 8-ին»

17:52, 08 մարտ 2018

  https://www.youtube.com/watch?v=9gPoBAOyKgM&feature=youtu.be Երևանի ավագանու «Ելք»  խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը կարծում է, որ կանանց ներկայացվածությունը քաղաքական դաշտում բերում է քաղաքական հանդուրժողականության: «Տղամարդիկ հենց տեսնում են, որ ուժները չի պատում, մենք էլ տղամարդկային հասարակություն ենք, նրանց հաջողվում է ավելի առաջ գնա»,-նշեց նա: Քաղաքագետ Անուշ Սեդրակյանը հավելեց, որ Հայաստանում քաղաքականության մեջ կա կանանց երկու տիպի ներգրավվածություն՝ առաջինը կոնյուկտուրայինն է, երկրորդը՝ իրականը, երբ ամեն վայրկյան բախվում են ապակե առաստաղի: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը չհամաձայնեց, որ ամեն ինչ այդքան վատ է, կանանց իրավունքներն ամեն տեղ ոտնահարվում են: «Էվոլյուցիոն պրոցեսները կան, դա ակնհայտ է: Նախ պետք է քաղաքական մշակույթը զարգանա, քաղաքական ինստիտուտները զարգանան: Ինչ վերաբերում է 6-րդ գումարման ԱԺ-ին, ըստ իս, ինչ-որ քաղաքական մշակույթ փոխվել է, հանդուրժողականություն է բերել: «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հավելեց, որ հաճախ տղամարդ քաղաքական գործիչներն օգտագործում են կին քաղաքական գործիչներին՝ նրանց ուսերին դժվարությունները գցելով: Կնինը պիտի կարողանա այնքան ինքնուրույն լինել, որ թույլ չտա, որ իրեն կառավարեն»,-նշեց նա: Անուշ Սեդրակյանն էլ անդրադարձավ այն հարցին, որ հաճախ ասում են, թե հայ կնոջը հարիր չէ, կամ կնոջն ընդհանրապես հարիր չէ այս կամ այն բանը ասել: Ըստ նրա՝ քաղաքականության մեջ կին, թե տղամարդ, կապ չունի: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ կանանց իրավունքների համար ամենահաջող կերպով պայքարում են տղամարդիկ: Ի դեպ խոսելով «մարտի 8-ի» տոնի մասին՝ կանանց մեծամասնությունը նշեց՝ չեն սիրում այս տոնը: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր