00:00:00

Սերժ Սարգսյանի եղբորորդին 50 մլն դրամի գրավի դիմաց ազատ արձակվեց

17:05, 10 սեպտեմբեր 2018 Իրավական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը, 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին բավարարեց Հայկ Սարգսյանի պաշպտանի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը դռնբաց դատական նիստում՝ կողմերի մասնակցությամբ քննեց Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու, ինչպես նաև նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ կատարված հանցագործության համար։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի և  235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու և պահելը) հատկանիշներով։Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած և պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում:Նշենք, որ Հայկ Սարգսյանի գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 17-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր