00:00:00

Քաղաքացին եկել է Հայաստան՝ զինված ուժերում ծառայելու նպատակով

19:24, 31 օգոստոս 2018

Քաղաքացին եկել է Հայաստան՝ ՀՀ զինված ուժերում ծառայելու նպատակով. այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «Այսօր ինձ մոտ ընդունելության էր ներկայացել Վահե Փիրումյանը, ով ծնողների հետ բնակվում է արտասահմանում, 20 տարեկան է, ունի այլ պետության քաղաքացիություն։ ՀՀ անձնագիրը ստացել է 12 տարեկան հասակում։ Հանդիպումը շատ հուզիչ էր, միեւնույն ժամանակ ոգեւորություն պարգեւող։ Նա եկել էր ստանալու ՀՀ քաղաքացիությունը հավաստող վավեր փաստաթուղթ՝ գիտակցելով, որ պետք է ներկայանա զինվորական հաշվառման, ծառայի ՀՀ զինված ուժերում, դրանից հետո իրեն տրվի ՀՀ անձնագիր։ Նաեւ մեծ ոգեւորությամբ ընդունեց այն իրողությունը, երբ բացատրեցի իրեն, որ մինչ այդ կարող է ստանալ նույնականացման քարտ, որը համարվում է ՀՀ քաղաքացիությունը եւ ինքնությունը հավաստող ներքին օգտագործման փաստաթուղթ»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր