00:00:00

Փաշինյանը շնորհավորել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ

17:45, 31 օգոստոս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ օգոստոսի 31-ին, շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն նախագահ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս եւ լավագույն բարեմաղթանքներս Ղրղզստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Հայաստանի եւ Ղրղզստանի ժողովուրդների՝ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերություններն այսուհետ եւս ամուր հիմք կլինեն մեր երկրների միջեւ արդյունավետ միջպետական փոխգործակցության, փոխշահավետ առեւտրատնտեսական եւ մշակութային-հումանիտար համագործակցության համար, ինչն էլ իր հերթին կնպաստի հայ-ղրղզական բազմաոլորտ փոխգործակցության ներուժի բացահայտմանը՝ ինչպես ինտեգրացիոն, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով գործող այլ միավորումների շրջանակում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն եւ ամենայն բարիք, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարգավաճում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր