00:00:00

Երեւանում երթուղայինի վթարի հետեւանքով տուժածներից մեկը վիրահատության կարիք ունի

17:01, 31 օգոստոս 2018

Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկում առավոտյան 8.30-ի սահմաններում թիվ 27 երթուղին սպասարկող երթուղայինի եւ մարդատար ավտոմեքենայի վթարի հետ կապված տվյալներ է  ներկայացրել Առողջապահության նախարարության մամուլի բաժինը։ Նշվում է, որ «Արմենիա» բուժկենտրոն տեղափոխվել է 9 քաղաքացի, որից 7-ը հոսպիտալացվել է շտապօգնության կողմից: Բոլոր քաղաքացիները հրատապ կերպով հետազոտվել են: Բարեբախտաբար, որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, ծանր վիճակ որեւէ մեկի մոտ չի արձանագրվել:
Տուժածների թվում երեխաներ չկան: Քաղաքացիներից երկուսն ունեն քթոսկրի կոտրվածք: Նրանցից մեկն ընդունվել է «Արմենիա» Բկ, ունի վիրահատության կարիք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր