00:00:00

Նոր ուսումնական տարում՝ նոր դպրոց. Ավետիք Էլոյանն այցելել է Արագած համայնքի նորակառույց դպրոց

16:54, 31 օգոստոս 2018

Ավարտին են մոտենում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնքի թիվ 1 դպրոցի շինարարական աշխատանքները: Կառույցն իրականացվում է 2014-2018 թթ. պետական բյուջեների միջոցների հաշվին: Նախահաշվային արժեքը կազմել է շուրջ 790 մլն ՀՀ դրամ, պայմանագրայինը՝ շուրջ 693 մլն ՀՀ դրամ:   Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանն ու Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանն այցելել են ՀՀ Արագածոտնի մարզի Արագած համայնք՝  կատարված աշխատանքը վերջնականապես գնահատելու համար:   Իրականացվել են դպրոցի երկու մասնաշենքերի ուժեղացման աշխատանքներ, վերակառուցվել տանիքները, անցկացվել է օդափոխության նոր համակարգ: Նախկինում դպրոցը ջեռուցում չի ունեցել, հիմա արդեն նորակառույց կաթսայատունը լուծելու է այս խնդիրը: Կատարվել են ջերմամեկուսացման, էներգախնայողության  աշխատանքներ: Ամբողջովին հիմնանորոգվել են ուսումնական մասնաշենքերը, հանդիսությունների և մարզական դահլիճները, ճաշարանը:   Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը կարևորել է դպրոցը սակավաշարժ խմբի և հաշմանդամների համար հարմարեցնելու հարցը, հանձնարարություններ տվել սանհանգույցներն այդ պահանջներին համապատասխանեցնելու, ջեռուցման մարտկոցների և խողովակների հետ կապված հարցերը շտկելու ուղղությամբ:   Իրականացվել է բարձրորակ շինարարություն՝ դպրոցը կյանքի է կոչել «Ագաթ 777» ընկերությունը, որի հիմնադիր ղեկավար, երջանկահիշատակ Աղվան Կարապետյանը բազում ծրագրեր էր իրականացրել սեփական՝ Արագած համայնքի համար: Դրանցից մեկն էլ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերանորոգումն էր: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն  այցելեց նաև հոգևոր կառույց՝ վերականգնման վերջնական արդյունքին ծանոթանալու համար:   «Ագաթ 777» ընկերության ներկայի տնօրեն Դավիթ Եսայանի փոխանցմամբ, դպրոցի հանդիսությունների դահլիճը, ճաշարանն ու մարզադահլիճը շուտով վերազինվելու են համապատասխան գույքով: Կատարվում են վերջին՝ արտաքին հարդարման,  աշխատանքները, որոնք չեն խանգարելու, որպեսզի սեպտեմբերին 1-ին դպրոցի դռները բաց լինեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր