00:00:00

Դավիթ Գևորգյանն ընդունել է Հարավային Կովկասում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչին

16:33, 31 օգոստոս 2018

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հարավային Կովկասում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհանես Վան Դեր Կլաուին և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի  նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին: Ողջունելով հյուրերին` Դավիթ  Գևորգյանը բարձր է գնահատել կազմակերպության գործունեությունը  Հայաստանում` ուղղված փախստականների և ապաստան հայցողների իրավական, սոցիալական պաշտպանությանն ու ինտեգրմանը: «Հայաստանը կարևորում է ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությունը, որն աջակցել է Հայաստանին թե  Ադրբեջանից փախստականների, և թե այսօր Սիրիայի փախստականներին սոցիալական, իրավական պաշտպանության, ինտեգրման հարցերում: Հայաստանը համագործակցել է և առաջիկայում էլ նոր կառավարությունը պատրաստ է  սերտորեն համագործակցել և ՄԱԿ ՓԳՀ-ի, և նրա գործընկեր կազմակերպությունների հետ` եռակողմ ձևաչափով»,-ասել է փոխնախարարը: Դ. Գևորգյանն առաջնահերթ է համարել  փախստականների բնակարանային բարելավմանն ուղղված աշխատանքները, նշելով,  որ այս և այլ խնդիրների լուծման հարցում ակնկալում է կազմակերպության հետ փոխգործակցություն: Հարավային Կովկասում ՄԱԿ ՓԳՀ-ի  տարածաշրջանային ներկայացուցիչ Յոհաննես  Վան Դեր Կլաուն շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և վերահաստատել  ՀՀ կառավարության հետ համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամությունը: Ներկայացնելով ՄԱԿ-ի ՓԳՀ -ի հայաստանյան գրասենյակի  նորանշանակ ղեկավար Աննա Կարին Օստին` նա հույս  է հայտնել, որ երկկողմ համագործակցությունը նույնքան արդյունավետ կշարունակվի, որքան նախկինում էր: ՄԱԿ ՓԳՀ-ի  տարածաշրջանային ներկայացուցիչը նշել է, որ ՄԱԿ ՓԳՀ-ն շարունակելու է աջակցություն ցուցաբերել Միգրացիոն ծառայությանը կարողությունների զարգացման, փախստականների  և ապաստան հայցողների իրավական պաշտպանության բարելավման ուղղությամբ: Միաժամանակ նա կարևորել է ապաստան հայցողների ընդունման նոր կենտրոնի կառուցման անհրաժեշտությունը  և վստահեցրել , որ կազմակերպությունն իր կողմից կփորձի դոնորներ գտնել` այս հարցում ՀՀ կառավարության նախաձեռնությանը ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Հանդիպմանը քննարկվել են  կազմակերպության հետ համագործակցության ընդլայնմանը, Հայաստանում այլ երկրների քաղաքացիների ապաստանի տրամադրման ընթացակարգերին, փախստականների ինտեգրմանը  և մի շարք այլ հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր