00:00:00

Պահանջում են ԿԸՀ-ի և Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարների հրաժարականը

15:40, 31 օգոստոս 2018

Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ ներքոստորագրյալ կազմակերպություններս վերահաստատում ենք ազատ և արդար ընտրությունների ապահովման ուղղված նախապայմանների կարևորությունը, որի մասին հայտարարել ենք դեռևս2018թ․ ապրիլին։ Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են հավասար մրցակցությունն ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող իշխանություն, գործընթացները պատշաճ կազմակերպող և վերահսկող Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ), մրցակցային հեռարձակումը երաշխավորող հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով (ՀՌԱՀ), ընտրախախտումների դեմ արդյունավետ պայքարող իրավապահ  մարմիններ, ինչպես նաև ընտրական վեճերը պատշաճ քննող անկախ դատարաններ:Ի լրումն սրա, ընտրությունների արդյունքները լեգիտիմ ճանաչելու համար կարևորագույն նախապայման է հանրային վստահությունը վերոհիշյալկառույցների նկատմամբ։ Հեղափոխությունից հետո ՀՀ գործադիր մարմնի ղեկավարի կողմից քաղաքական կամքի դրսևորումն անշուշտ գնահատելի, սակայն ոչ բավարար նախադրյալ է՝ երաշխավորելու լիովին մաքուր և/կամ հանրության համար ընդունելի՝ լեգիտիմ ընտրությունների անցկացումը։ Հայաստանում ընտրական գործընթացների համար պատասխանատու կառույցները տարիներ շարունակ այս կամ այն կերպ՝ հանցավոր գործողություններով կամ անգործությամբ մասնակցել են ընտրախախտումներին ու ընտրակեղծարարությանը, ինչի արդյունքում  վարկաբեվկել են  և ամբողջովին արժեզրկել ընտրությունների ինստիտուտը։ Թեև հավանականությունը մեծ է, որ նոր իրավիճակում և վարչապետի քաղաքական «հովանու ներքո» այս կառույցները դեմ չեն լինի պատշաճ իրականացնել օրենքով սահմանված իրենց գործառույթները,  սակայն չի կարելի մոռացության տալ նրանց պատասխանատվությունըտարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրելու և իշխանություն ձևավորելու իր իրավունքի ազատ իրացման հնարավորությունից զրկելու գործում։ Անձանց՝ պատասխանատվության անտեսումը կամ մոռացության մատնումը,մի կողմից, չեն կարող երաշխավորել ընտրախախտումների ու ընտրակեղծարարության արատավոր պրակտիկայի աներկբա դատապարտումը, մյուս կողմից, դրանքկարող են ստվեր գցելառաջիկա կազմակերպվող ընտրությունների վրա։ Խիստ կարևոր է ընտրական գործընթացներում ներգրավված կառույցների «մաքրումը» և, առնվազն, վարկաբեկված պաշտոնյաների հեռացումը իրենց զբաղեցրած պաշտոններից։ ՀՀ ՀՀՀՀՀ Ոստիկանության և Հատուկ քննչական ծառայության ղեկավարների փոփոխությունը, ինչպես նաև նրանց ընթացիկ ակտիվ ու արդյունավետ գործունեությունը հույս են ներշնչում ընտրությյունների հետ կապված իրավապահ գործառույթները օրենքով լիարժեքորեն իրականացնելու առումով։ Կարևոր և անհրաժեշտ է նաև ԿԸՀ և ՀՌԱՀ-ի կազմերի փոփոխությունները՝ առնվազն դրանց ղեկավարների մակարդակով։ Համոզված ենք, որ ընտրական գործընթացների և ընտրությունների արդյունքների նկատմամբ հանրության վստահության բարձրացման նպատակով վերոնշյալ հարցերի լուծումը անհրաժեշտ է և խիստ հրատապ։ Կոչ ենք անում ԿԸՀ և ՀՌԱՀ ղեկավարներին վերանայել համապատասխան հանձնաժողովներում իրենց մասնակցության նպատակահարմարության հարցը և հրաժարվել պաշտոններից՝ հանուն ընտրությունների նկատմամբ հանրային վստահության վերականգնման։   Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակ Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր