00:00:00

«Այս կարգի «պատումները» ծիծաղելի են». Ոստիկանությունը՝ Օսիպյանի հրաժարականի եւ Եվրոպա մեկնելու լուրերի մասին

17:17, 28 օգոստոս 2018

ՀՀ ոստիկանությունը հերքել է ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին այսօր տարածված տեղեկությունը: Ոստիկանության պարզաբանման մեջ ասվում է. «Լրատվամիջոցներից մեկը լուր է շրջանառել, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հոկտեմբեր ամսին պատրաստվում է հրաժարական տալ: Հայտնում ենք, որ ոստիկանության պետը շարունակում է աշխատել բնականոն աշխատակարգով եւ ունի բազմաթիվ երկարաժամկետ ծրագրեր, որոնք իրականացվում եւ իրականացվելու են կանխանշված ժամկետներում: Ինչ վերաբերում է ոատիկնության պետի` իբր Եվրոպայում բնակություն հաստատելու «մտադրությանը», ընդամենը եւ ի գիտություն ասենք, որ մեր հայրենակիցներն այսօր Եվրոպայից տուն են վերադառնում, եւ այս կարգի «պատումները» ծիծաղելի ու ժամանակավրեպ են: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ անհավաստի լուրերով ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու գործելակերպից»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր