00:00:00

Վերնիսաժում ծառահատում է գրանցվել. Անահիտ Բախշյանը դիմում է Օսիպյանին

16:43, 28 օգոստոս 2018

Օգոստոսի 27-ի առավոտյան Երեւանի Վերնիսաժին հարակից տարածքոմ ծառահատում է իրականացվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը: Նա դմել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ նշելով. «Քանի որ Վերնիսաժի տնօրենն ու քաղաքապետարանն իրենց տեղում չեն, ապա ՀՀ ոստիկանապետ պարոն Օսիպյան, խնդրում ենք արագ արձագանքել այս ահազանգին ու բացահայտել վայրագությունը: Նաեւ ձեր մեղքով է այս ամենաթողությունը, մի քանի օր առաջ նույն պատկերն էր Թաթուլ Կրպեյանի անվան հանրային զբոսայգում: Երեւանը ծառաթափում են, վերջապես ո՞վ պիտի տեր կանգնի այս անտերությանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր