00:00:00

Առողջապահության նախարարը Մոսկվայում է

16:16, 28 օգոստոս 2018

ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: Նախատեսված է նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ` Վերոնիկա Սկվորցովայի հետ: ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարների քննարկման օրակարգում են երկկողմ գործակցության առավել սերտացման, ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններին նոր խթան հաղորդելու, համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր: Մոսկվա այցի ընթացքում նախատեսված է հանդիպում նաև Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր