00:00:00

Արմավիր-Երևան երթուղու խնդիրը լուծվել է, այն այժմ աշխատում է բնականոն հունով. ՏԿՏՏ փոխնախարար

16:00, 28 օգոստոս 2018

Արմավիր-Երևան երթուղու խնդիրը լուծվել է, այն այժմ աշխատում է բնականոն հունով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: «Երեկ գործադուլ էին սկսել Արմավիր-Երևան երթուղու վարորդները՝ երթուղում ապօրինի աշխատող սպիտակ պետհամարանիշերով փոխադրողների գործունեությունը կասեցնելու նպատակով: Ինչպես երեկ պայմանավորվել էինք, բացառելով ապօրինությունը՝ ըստ օրենքի, համապատասխան մարմինների աջակցությամբ՝ ՀՀ ոստիկանության և ՊԵԿ-ի, առկա խնդրին տրվեց լուծում»,- գրել է փոխնախարարը: Արմեն Փամբուխչյանի տեղեկացմամբ՝ այժմ Արմավիր-Երևան երթուղին իրականացնող «Գալակտիկա տրանս սերվիսը» աշխատում է բնականոն հունով՝ ապահովելով հանրության բնականոն տեղաշարժը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր