Երեւանի ավագանու ընտրություններում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի ղեկավարը լինելու է Սիփան Փաշինյանը: Նման որոշում է կայացվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում:
Նշենք, որ Սիփան Փաշինյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եղբոր որդին է։