00:00:00

Բավարիայի ֆուտբոլիստը տեղափոխվել է Շալկե

03:46, 28 օգոստոս 2018 Սպորտ

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Սեբաստյան Ռուդին դարձել է «Շալկեի» ֆուտբոլիստ,- հաղորդում է գելզենկիրխենյան ակումբի պաշտոնական կայքը: 28-ամյա ֆուտբոլիստը «Շալկեի» հետ կնքել է պայմանագիր, որի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը: Ռուդին հանդես կգա «Շալկեում» 13 համարի խաղաշապիկով: Հիշեցնենք, որ Ռուդին «Բավարիա» էր տեղափոխվել 2017 թվականին «Հոֆենհայմից»: Նախորդ մրցաշրջանում Ռուդին մասնակցել է Բունդեսլիգայի 25 հանդիպման, դարձել 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր