00:00:00

Փոստային ծանրոցներով հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումն արգելված է․ ՊԵԿ

16:39, 21 օգոստոս 2018

Արտերկրից փոստային ծանրոցներով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքման դեպքերը 2018 թվականի ընթացքում շարունակում են աճել: ՊԵԿ-ից հայտնում են, որ արդյունքում Հայաստանում ավելանում է թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության ծավալը: Ծանրոցներով թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերի առաքումը Հայաստանում արգելված է եւ դիտարկվում է որպես մաքսանենգություն՝ առաջացնելով քրեական պատասխանատվություն: ԵԱՏՄ կարգավորումների շրջանակում եւս ծանրոցներով դեղամիջոցների տեղափոխումն արգելված է: ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում տարեսկզբից մինչեւ օգոստոսի 17-ը թմրամիջոցի կամ հոգեմետ նյութերի պարունակությամբ դեղերով ծանրոցների Հայաստան փոխադրման 20 դեպքով հարուցվել է քրեական գործ, իսկ «հաշիշի յուղ» եւ «մարիխուանա» տեսակի թմրամիջոցների պարունակությամբ էլեկտրոնային ծխագլանակների տեղափոխման դեպքերով հարուցվել է 14 քրեական գործ: Թմրամիջոցներ եւ հոգեմետ նյութեր պարունակող դեղահաբերով ծանրոցների զգալի մասը Հայաստան է ուղարկվում հիմնականում եվրոպական երկրներից եւ ԱՄՆ-ից: Հաշվի առնելով դեպքերի աճը՝ ՊԵԿ-ը հորդորում է ձեռնպահ մնալ նման պարունակությամբ ծանրոցներ ստանալուց եւ առաքելուց, միաժամանակ այդ մասին իրազեկել նաեւ արտերկրում բնակվող հարազատներին եւ ծանոթներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր