00:00:00

Ոստիկանապետի 100 օրը․ ամփոփ տվյալներ

15:55, 21 օգոստոս 2018

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր  հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ամփոփեց պաշտոնավարման 100 օրը: Նախքան ոստիկանապետին ուղղված հարցերը ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը ներկայացրեց մանրամասն  հաշվետվություն Վալերիյ Օսիպյանի պաշտոնավարման ընթացքում ոստիկանությունում կատարված աշխատանքների վերաբերյալ: «100 օրը փոքր ժամանակ է 100 տոկոսանոց փոփոխություն համար, սակայն բավարար ժամանակ է կատարվող փոփոխություններին պատրաստ կատարողունակ թիմ ունենալու համար: Գործողություններ են իրականացվել ոստիկանության գրեթե բոլոր ոլորտներում, մայիսի 10-ից օգոստոսի 20-ն ընկած ժամանակահատվածում 12 տոկոսով հանցագործությունների թիվն աճել է, շեշտեմ՝ գրանցված թիվը: Սա մի կողմից ոստիկանության նկատմամբ վստահության արդյունքն է ու հանցագործությունները  չթաքցնելու միտումը: Ոստիկանությունը հանցագործությունների վերաբերյալ 13215 հաղորդում  է ստացել, նույն ժամանակահատվածում 2017-ին ստացվել է հանցագործության մասին 9730 հաղորդում: Այս ընթացքում 746 կոռուպցիոն բնույթի հաղորդում է ստացել, որից 585-ն ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից, առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային հանցագործությունների ոլորտում»,- ասաց Ղուկասյանը: Նրա տեղեկացմամբ՝ միայն Հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բացահայտվել է պետությանը պատճառված 4,4 մլրդ դրամ վնասի մասին, որից 147 մլն դրամն արդեն վերականգնված է: Ոստիկանության շտաբի պետի խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունը մշակել է մի շարք տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծ և շուրջ 150000 անձ ազատվել է տուգանքի վճար վճարելուց, բացի դրանից, ՃՈ-ն կատարել է մի շարք փոփոխություններ տուգանումների հետ կապված: Անդրադառնալով ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության գործունեությանը՝ Արմեն Ղուկասյանն ասաց, որ նշված վարչությունը տասնյակ պարզաբանումներ է տվել հասարակությանը հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր