00:00:00

Պայմանագրային զինծառայողին սխալ արյուն են ներկարկել. դատախազ Նաիրի Ավագյանը հրահանգել է գործը փակել

21:44, 19 օգոստոս 2018

2017 թվականի օգոստոսի մեկին Վայքից Երեւանի Մուրացան հոսպիտալ տեղափոխված ու չորս օր անց մահացած պայմանագրային զինծառայող Վահե Մարգարյանի կինը՝ Լուսինե Տոնեյանը բարձրաձայնում է ամուսնու մահվան պատճառ դարձած անձինք մնացել են անպատիժ: Հիշեցնենք, որ որ Ջերմուկում անչափահաս տղան տրակտորով ճխլել է համագյուղացուն: Անչափահաս տղան տրակտորով Վահե Մարգարյանին ճխլելուց հետո, ըստ Տոնեյանի, դեպքի վայրից փախել է, ավելի ուշ են նրան գտել ու բերել դեպքի վայր, որ վերջինս տրակտորը շարժի առաջ, որ Մարգարյանը կարողանա դուրս պրծնել: Վահե Մարգարյանին հիվանդանոց են տեղափոխել ազդրի ու ողերի ջարդվածքներով ու ներքին արյունահոսությամբ, աղիքն էր վնասվել:Հիվանդանոցում արյան սխալ ներարկում են արել, ինչի պատճառով էլ ամուսինը մահացել է: «Երեք օր պայքարելուց հետո, որ սխալ ներարկում էին արել, իրա արյունը էլ չէին ընդունում, որովհետեւ սխալ արյան փոխներարկման արդյունքում ամբողջ երակներին տրոմպներ էր առաջացել, եւ չորրորդ օրը իրան արյունաբանական կենտրոնից արյուն են վերցրել, եւ ամբողջապես գենետիկորեն արյունը  փոխելուց հետո ինքը քիչ- քիչ լավի էր գնում, սակայն ցավոք արյան սխալ տրոմպներից թոքերն էր անցել»,-Irakanum.am-ին պատմեց Լուսինե Տոնեյանը: Նրա խոսքով՝ դատաբժշկական եզրակացությամբ եւս հաստատվել է, որ ամուսնու մահը վրա է հասել արյան սխալ փոխներարկման պատճառով: «Ճիշտ է կոտրվածքներ էլ ուներ, բայց բուն պատճառը եղել է  արյան խնդիրը: Քննչականում գործը երկար տեւեւց»,- ասաց նա: Ըստ մահացած զինծառայողի կնոջ այս տարվա օգոստոսի մեկին տեղի է ունեցել առերեսում, որից հետո նրա կարծիքով գործը պետք է մտներ դատարան, սակայն ի զարմանս իրեն այդպես չի եղել: «Ես առերեսում եմ ունեցել բժիշկ Հրաչիկ Մանուչարյանի հետ, ինքն այն բժիշկն է, որը արյունը ներարկել է ամուսնուս: Առերեսման ժամանակ ինքն ասել է, որ արյան կարիք կա: Ինքը խնդրել է լաբորանտին, որ արյունը հետազոտեն, բայց ինքը որպես բժշիկ, որպես իր պարտականությունները կատարող իրավունք չուներ առանց ստուգելու արյունը ներարակելու: Բացի այդ լաբորանտը երրորդ կարգի արյունը  հետազոտելու ժամանակ ընդհանուր հայտարարի է եկել, որ երկրորդի դրական է»,- ասաց Լուսինե Տոնեյանը: Այլ կերպ ասած ամուսնու արյան կարգը եղել է երրորդի դրական, սակայն լաբորանտի եւ ներարկող բժշկի ստուգումների արդյունքում չգիտես ինչու պարզվում է, որ արյան կարգը երկրորդի դրական է: Վահե Մարգարյանին հենց այդ կարգի արյուն են փոխներարկում, ինչի պատճառով էլ ըստ էության նա մահանում է: Բացի այդ հիվանդանոցում Լուսինեն պարբերաբար հարցրել է, թե արդյո՞ք ամուսինը արյան կորուստ ունի: Նրան պատասխանել են՝ ոչ: «Բայց հիմա բացահայտվել է, որ նա իսկզբանե արյան կորուստ ուներ: Հետո մենք այդ խնդիրը  իմացել ենք Մուրացանի հոսպիտալում: Ամուսինս պայմանագրային զինծառայող էր, տասը տարի առաջնագծում է եղել»,- ասաց Լ. Տոնեյանը: Նա պատմեց, որ բացի այն, որ սխալ արյուն են ներարկել, պարզվել է, որ այդ սխալ արյունն էլ վարակված է եղել: «Ոչ մի հետազտություն  էլ չեն արել, ուղղակի ներարկում են արել: Գործը պիտի գնար դատարան: Ես հակված չեմ, որ ինչ-որ մարդիկ անուղղակի դատվեն: Ես պարզապես ուզում եմ, որ արդարություն լինի»,- ասաց նա: Հարցին, թե դուք ում եք մեղադրում ձեր ամուսնու մահվան մեջ, Տոնեյանը ասաց, որ Վայքի հիվանդանոցի լաբորանտը եւ բժիշկը, ով առանց ստուգելու սխալ արյուն է ներարկել: Հիվանդանոցում Լուսինեն բազմիցս կրկնել է, որ ամուսնու արյան կարգը երրորդի դրական է, բայց չեն լսել: «Վերջի առերեսման ժամանակ՝ օգոստոսի մեկին, գործը գնացել է դատարան, բայց տեղ չի հասել, որովհետեւ մարզային դատախազությունից հետ է եկել, որովհետեւ դատախազությունից ասել են, որ այս գործը պետք է փակվի: Գործը չեն ընդունել, եւ հետ են ուղարկել քննելու: Բայց մի տարի քննվել է, ամբողջ պատասխանը կա: Ես ուզում եմ հասկանամ, ինչի այդ գործը դատարան չկա»,- ասաց Վ. Մարգարյանի կինը: Անչափահասը, ով տրակտորով հարվածել է Մարգարյանին, գործի այդ հատվածը գնացել է դատարան, սակայն բժիշկների սխալ ներարկումը, որի պատճառով էլ գրանցվել է մահ, այն Վայոց Ձորի մարզային դատախազությունը դատարան չի ուղարկում: Լուսինե Տոնեյանը պատմեց, որ գործը քննող քննիչը պատշաճ կատարել է իր պարտականությունները եւ գործն ուղարկել մարզային դատախազություն: «Ինձ որ կանչել էին Եղեգնաձորի քննչական, ես բարձրանալուց պարզապես էդ քննող քննիչը շատ վատ վիճակում էր: Ես որպես կին ամեն անգամ պահանջել եմ, որ արդարություն լինի: Քննիչը խոսում էր ինչ-որ մեկի հետ, ես չգիտեմ ում հետ էր խոսում, եւ թույլ էլ չէի տա, որ լսեի, պարզապես լսել եմ, որ  ասում էր դատախազը ինչ-որ բարեկամ, ծանոթ ունի եւ պետք չէ գործին ընթացք տար: Քննիչը շատ վրդովված էր»,- ասաց Վ. Մարգարյանի կինը: Ամուսնու մահից մեկ տարի անց ըստ Լուսինե Տոնեյանի մահվան իրական պատճառներն ու մեղավորները հայտնի են, սակայն գործը դատարան չի մտնում: Ամուսնու մահից հետո չորս երեխաներին պահելու ծանր բեռը ընկել է կնոջ վրա, ով աշխատում է օրավարձով, եւ միաժամանակ պայքարում, որ մեղավորները պատժվեն: Կատարվածի առնչությամբ Irakanum.am-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մենք առաջիկայում կներկայացնենք այն պատճառները,  համաձայն, որի Վայոց Ձորի  դատախազ Նաիրի Ավագյանը գործը կարճելու հրաման է տվել: Նշենք, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով մարզի դատախազ Ավագյան Նաիրին սերտ կապեր ունի Վայքի հիվանդանոցի ղեկավարության եւ այն բժշկի հետ, ում ներարկման պատճառով ըստ Տոնեյանի գրանցվել է ամուսնու մահը: Լուսինե Տոնեյանը հույս է հայտնում, որ երկրի վարչապետն ու գլխավոր դատախազը եւս հետամուտ կլինեն, որ իրական մեղավորները եւ նրանց հովանավորյալ ուժային կառույցների պատասխանատուները եւս կրեն արժանի պատիժ: Միաժամանակ տեղեկացնենք, որ պատրաստ ենք հրապարակել  նաեւ երկրորդ կողմի տեսակետը: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր