Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:10-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 21-ամյա Էռնեստ Գ.-ն իր վարած «ՎԱԶ 21140» մակնիշի ավտոմեքենայով Հասրաթյան փողոցում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բենզալցակայանի տարածքում եղած բետոնե պաշտպանիչ հատվածին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը բուժօգնություն են ստացվել օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների կողմից, սակայն հրաժարվել են հիվանդանոց տեղափոխվել։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արամայիս Ազատյանն ու կրտսեր պարեկ Գեղազնիկ Շահինյանը։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։