00:00:00

Քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները

22:21, 23 դեկտեմբեր 2024 Հասարակություն

 

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ տեղի է ունեցել տարեցների հիմնախնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են ԱՍՀ նախարարության մասնագիտացված շուրջօրյա խնամքի հաստատությունների, Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակի, «Հայկական Կարիտաս» ԲՀԿ, ինչպես նաև շահագրգիռ այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում քննարկվել են տարեցների հիմնահարցերի ոլորտում իրականացվող աշխատանքները, մասնավորապես՝ ներկայացվել է «Բուժքույրական խնամքը, կրթական բարեփոխումներն ու բարելավման հնարավորությունները՝ տարեցների պաշտպանության և խնամքի համատեքստում» հետազոտության արդունքները։ Քննարկվել են նաև ոլորտային օրենսդրության բարելավմանն առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում մասնակիցները հանդես են եկել առաջարկներով ու դիտարկումներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր