00:00:00

Քննարկվում են առողջապահական ոլորտը նորարարություններով ավելի մրցունակ դարձնելու հարցեր

20:00, 14 օգոստոս 2018

Հայաստանում էլեկտրոնային առողջապահության համակարգը սահուն ներդնելու, դրա ճշգրտությունն ու դրանում ներբեռնված անձնական տվյալների կիբերանվտանգությունն ապահովելուն առնչվող հարցեր են քննարկվել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և նորարարական տարբեր հայեցակարգերի հեղինակ Հարի Գլորիկյանի հանդիպման ժամանակ: Գլորիկյանը, որպես հեռահաղորդակցության ոլորտում արտոնագրված մի շարք գյուտերի հեղինակ և բնական գիտությունների, առողջապահության, առողջապահական տեխնոլոգիաների ոլորտներում իր ձեռքբերումներով հայտնի մասնագետ, նախարար Թորոսյանին առաջարկել է նորամուծություններ ներդնել հայաստանյան համակարգում ևս: «Թվային տեխնոլոգիաների ներդրմամբ պետք է և կարող ենք համակարգի աշխատանքներն առավել ճկուն և արդյունավետ դարձնել, ներդրվելիք e-health համակարգի անվտանգությունն` ավելի բարձր: Ուստի մենք մեծապես հետաքրքրված ենք այդպիսի նորարարություններով»,-ընդգծել է առողջապահության նախարարը: Հարի Գլորիկյանն իր հերթին ներկայացրել է մի շարք երկրների հաջող փորձն այս առումով և նկատել, որ Սփյուռքի մասնագետների ներգրավմամբ հնարավոր է հայաստանյան առողջապահական համակարգը խիստ մրցունակ դարձնել այս առումով: Նախարար Թորոսյանին հետաքրքրել է նաև Գլորիկյանի գաղափարը` Հայաստանում բջջային մակարդակով հետազոտությունների միջոցով պարզել մի շարք հիվանդությունների, մասնավորապես, քաղցկեղով հիվանդացության հակումը և պատճառները` ըստ այդմ նորովի մասնագիտական մոտեցում ցուցաբերելու: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախնական քննարկումներին հետագայում առավել առարկայական ընթացք հաղորդել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր