00:00:00

Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական ուժերի վերադիրքավորման փորձերն ամեն կերպ կանխվելու են. ՀՀ ԱԳՆ

17:09, 14 օգոստոս 2018

 Հայկական կողմն ադրբեջանական կողմին հանրային և այլ խողովակներով հայտնել է, որ Նախիջևանի ուղղությամբ վերադիրքավորման փորձերն անընդունելի են և ամեն կերպ կանխվելու են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին օգոստոսի 14-ին կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով Նախիջևանի ուղղությամբ տիրող իրավիճակի մասին լրագրողի հարցին: «Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի հարցով համապատասխան հայտարարություն տարածել է ՀՀ պաշտպանության նախարարությունը. այստեղ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը: Իսկ ինչ վերաբերում է վերադիրքավորումներին, ապա այդ հարցի առնչությամբ հանրային և այլ խողովակներով մենք ադրբեջանական կողմին հայտնել ենք, որ նման վերադիրքավորման փորձերն անընդունելի են հայկական կողմի համար և դրանք ամեն կերպ կանխվելու են»,- ասաց Նաղդալյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր