00:00:00

Ինչո՞ւ է ՀՀԿ-ն ճնշում «գործադրում» Սերժ Սարգսյանի վրա

17:23, 07 մարտ 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը բացառում է, որ ՀՀԿ-ում որևէ մեկը կճնշի որևէ մեկին: Այս մասին, այսօր խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե եթե Սերժ Սարգսյանը չի ցանկանում դառնալ վարչապետ, ինչո՞ւ է կուսակցությունը ճնշում գործադրում նրա վրա, Գ.Սահակյանը նշեց, որ Ս.Սարգսյանի հայտարարությունը քաղաքական էր, իսկ Սարգսյանը միակն է, որ ՀՀ հզորագույն քաղաքական ուժի լիդերն է, որ մասնակցել է Արցախյան պատերազմին և արտաքին քաղաքականությանը, և կկարողանա այդ գործն առաջ տանել: «Ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը դրժել է իր խոսքը: Խնդիրը քաղաքական պիտի նայել: Դա քաղաքական հայտարարություն է, իրոք, նա այդ հայտարարությունը կատարել է, իրոք, որևէ խնդիր չենք տեսնում առաջիկայում: Այս պահին մենք այլ թեկնածու չունենք, դրա համար, կարծում եմ, որ կուսակցությունն իր խոսքը պետք է ներկայացնի»,- ասաց Գ.Սահակյանը` չհամաձայնելով, որ միայն մեկ թեկնածու ունենալը ՀՀԿ-ի ձախողումն է: Գ. Սահակյանը նաև նկատեց, որ այդ քննարկումների ժամանակ ինքը կկարողանա ներկայացնել այն  արգումենտները,  թե ինչու հենց Սերժ Սարգսյանը պիտի լինի վարչապետ։ Գալուստ Սահակյանն անդրադարձավ նաև Մանվել Գրիգորյանի այն հայտարարությանը, որ Կարեն Կարապետյանն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, չի կարող ներկայացնել արցախյան խնդիրը, ուստի վարչապետ պետք է լինի հենց Սերժ Սարգսյանը։ «Դուք հարցրել եք Մանվել Գրիգորյանին՝ չմտածելով, որ եթե մեկ անգամ ձեր աչքերով պատերազմ տեսած լինեիք, կհասկանայիք, թե Մանվել Գրիգորյանը ինչի հետևանքով է այդպես խոսում։ Մենք պատերազմական ճանապարահով ենք մեր երկր մեջ անկախությունը կարողացել պահել», - նշեց Սահակյանը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր