Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԴԱԺԱՆ ՄՏՔԵՐ
«ԴԱԺԱՆ ՄՏՔԵՐ
Կանցնեն տարիներ և Արցախը հուշ կմնա, ինչպես Սասունը, Վանը, Նախիջևանը, Կարսը և այլ պատմական, հայկական բնակավայրեր, եթե․․․ Հայաստանը մնա որպես պետություն։Հակառակ դեպքում, ինչպես ասորիները, այդ բոլոր բնակավայրերը, նույնպես որպես հուշ, կհիշեն ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում և մի շարք այլ երկրներում ապաստանած հայերի սերունդները։
Արդ, որոնք էին Արցախի անկման հիմնական պատճառները։
Թվարկում եմ իմ պատկերացրած պատճառները․
1-10․ Նյութապաշտություն, կամ փող ամեն ինչի դիմաց։ Փողի դիմաց կարելի է հանձնել հայրական տունը, ծննդավայրը, երկիրը և վերջապես՝ Հայրենիքը։
2-20․Որպես ժողովուրդ, մենք՝ հայերս չափաձանց հեռու ենք նպատակասլությունից, ինչպես անձնական, այնպես էլ ազգային մակարդակում։
Մեզ միայն, այսպես կոչված, «լավ, այսինքն բարձր վարձատրվող աշխատանքն է հետաքրքրում»։
Եվ երկարատև փնտրտուքներից հետո ՝ «ԷՎՐԻԿԱ՜»․․․պետական աշխատանքը, ցանկալի էր նախագահի, այժմ՝ վարչապետի։ Եվ այդ մարդուկը մտքում հաշվում է․ «ընտանիքիս հետ կառավարական առանձնառանը կապրենք ու կյանքը կվայելենք»։
3-30․ Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի և այլ նման նվիրյալները բոլոր ժամանակներում չեն որ հայտնվել են։
ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն ԷՐ ՄԵԾՆ ՆԺԴԵՀԻ ԽՈՍՔԸ․
«ԱՄԵՆ ԱԶԳ ԻՐ ՏԱԿԱՆՔՆ ՈՒՆԻ, ԲԱՅՑ ՀԱՅԻ ՏԱԿԱՆՔԸ ՈՉ ՄԻ ԱԶԳ ՉՈՒՆԻ». ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ