00:00:00

«Ծառուկյան» դաշինքը վարչապետին անվստահություն կհայտնի՞ (տեսանյութ)

16:54, 07 մարտ 2018

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է, որ ապրիլին երկրում սպասվում են էական փոփոխություններ: Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ինքը՝ պատգամավորը: Լրագրողների դիտարկմանը, թե «Ծառուկյան» խմբակցությունը հաճախ է քննադատում կառավարության գործունեությունը, հնարավոր է Կարեն Կարապետյանին անվստահություն հայտնեն, Բագրատյանն արձագանքեց. «Ես կարծում եմ… մամուլում հաճախ անձնավորված  է դիտարկվում մեր դաշինքի կողմից կառավարության գործունեության քննադատությանը, բայց 2007 թվականից մեր խմբակցության պատգամավորները մշտապես քննադատում են կառավարությանը, քանի որ բոլոր լծակները կենտրոնացած են գործադիրի ձեռքում»: Բագրատյանն ասաց, որ եթե կառավարությունը նույն ձեռագրով շարունակի աշխատել նաեւ ապրիլին, ապա քննադատություններն ավելի առարկայական կլինեն: Այլ մանրամասներ՝ Irakanum.am-ի տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=Ns7uvNe-3Ao&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր