Երևանի «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում հաղթահարեց ղազախական «Տոբոլի» արգելքը և հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ընթացքում առաջին անգամ դուրս եկավ եվրագավաթային մրցաշարի որակավորման երրորդ փուլ։
Երևանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած խաղի միակ գոլը 82-րդ րոպեին խփեց Մոհամեդ Կոնատեն։
89-րդ րոպեին «Փյունիկից» երկրորդ դեղին քարտը ստանալով հեռացվեց Պետրոս Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել է 1:2 հաշվով: Հաջորդ փուլում «Փյունիկը» կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։
Եվրոպայի լիգա, որակավորման առաջին փուլ, պատասխան հանդիպում
«Փյունիկ» - «Տոբոլ»՝ 1։0
Մոհամեդ Կոնատե, 82
Հեռացում՝ Պետրոս Ավետիսյան, 89
«Փյունիկ». Անդրիա Դրագոեւիչ, Վյաչեսլավ Դմիտրիեւ, Մաքսիմ Ժեստոկով, Բորիս Կադիո, Սերոբ Գրիգորյան, Մաքսիմ Տրուսեւիչ, Վահագն Հայրապետյան, Ռումյան Հովսեփյան, Դենիս Վոյնով, Պետրոս Ավետիսյան, Ռուսլան Կորյան: