Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մինասյանը նվաճել է Իտալիայի մայրաքաղաք Հռումում հուլիսի 30-ին մեկնարկած հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոնի կոչումը:
55 կգ քաշային կարգում Մինասյանը 2 վստահ հաղթանակ (11:1, 9:0) տանելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ ընդամենը 33 վայրկյանում 14:4 հաշվով պարտության էր մատնել թուրք Ահմետ Լիմանին: Եզրափակիչում հայ ըմբիշի մրցակիցը իտալացի Ջիովանի Ֆրենին, որին Տիգրանը հաղթել է 8։0 հաշվով:
Հիշեցնենք, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ) կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտեր:
Մրցումային երկրորդ օրը 60 կգ քաշային Հայաստանի ներկայացուցիչ Արարատ Մանուչարյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից եւ, հաղթելով թուրք (9:0) ու ադրբեջանցի (8:0) ըմբիշների, դուրս է եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիրը Մանուչարյանը կվիճարկի ռուսաստանցի Աբու Մուսլիմ Ամաեւի հետ:
Մալխաս Ամոյանը (72 կգ) 2 վստահ հաղթանակ (11:1, 9:0) տանելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել է ադրբեջանցի ըմբիշի, Աշոտ Կիրակոսյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն է կրել քառորդ եզրափակիչում, իսկ Էրիկ Էլոյանը (82 կգ) պարտվել է մեկնարկային գոտեմարտում: