00:00:00

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն

00:13, 01 օգոստոս 2018

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հուլիսի 31-ին անցկացրել է քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում սահմանված կարգով հերթագրված թվով 16 քաղաքացիներ նախարարին ներկայացրել են իրենց դիմում-խնդրանքները և առաջարկները ոլորտին առնչվող բազմաբնույթ հարցերի շուրջ։ Ընդունելության ներկայացած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը մասնավորապես վերաբերում էին պտուղ-բանջարեղենի մթերումների կազմակերպմանը, մսամթերքի իրացման գործընթացին, անասնաբույժների խնդիրներին, պետական աջակցության սուբսիդավորման ծրագրերին, սերմնաբուծության ոլորտում նոր ծրագրի մշակմանը, տնտեսությունն ընդլայնելու նպատակով ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև  այլ հարցերում օժանդակության տրամադրմանը։ Նախարարը լսել է քաղաքացիների դիմումները և դրանց վերաբերյալ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների պարզաբանումներն ու դիտարկումները, տվել հանձնարարականներ՝ դրանց լուծման ուղիների վերաբերյալ։ Նշենք, որ սա նախարար Արթուր Խաչատրյանի կողմից անցկացված քաղաքացիների թվով 3-րդ ընդունելությունն էր.  ընթացիկ տարվա մայիս, հունիս և հուլիս ամիսներին կազմակերպված ընդունելություններին մասնակցել է  ընդհանուր թվով 40 քաղաքացի։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր