00:00:00

Ավստրիայի ԱԳՆ ներկայացուցիչներն այցելել են Վիեննայի Մխիթարյան միաբանություն

22:07, 31 հուլիս 2018

Հուլիսի 30-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց արդեն ավանդական դարձած այցելություն Վիեննայի Մխիթարյան միաբանության վանք: Այս անգամ Եվրոպայում գտնվող հայկական ամենահին հաստատություններից մեկի հյուրերն էին Ավստրիայի արտաքին գերատեսչության աշխատակիցները՝ Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի բյուրոյի ղեկավար Կատարինա Վիզերի և Մշակութային համագործակցության բյուրոյի ղեկավար Թերեզա Ինջայնի գլխավորությամբ: Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի և միաբանության աբբահայր Պողոս Արքեպիսկոպոս Գոճանյանի ուղեկցությամբ ու վերջինիս մեկնաբանություններով ավստրիացի դիվանագետները շրջայց կատարեցին միաբանության տարածքով, ծանոթացան եկեղեցուն, թանգարանին, հայ վանականների կողմից դարերով հավաքված ու պահպանված հարուստ հավաքածուներին և գրադարանին։ Այցելուները հատուկ ուշադրությամբ ծանոթացան ս.թ. հունիսի 1-ից Միաբանության թանգարանում բացված «Հայաստանի Հանրապետություն - Ավստրիա. 1918-1921թթ. պաշտոնական շփումները» ցուցահանդեսին, որն Ավստրիայում ՀՀ դեսպանությունը պատրաստել էր Սարդարապատի հերոսամարտի և Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին ընդառաջ և որի հանդիսավոր բացումը տեղի էր ունեցել ս.թ. մայիսի 28-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր