00:00:00

Նորամարգի գյուղապետի խորամանկ քայլը. (լուսանկար)

04:47, 07 մարտ 2018

Այս կիրակի՝ մարտի 11-ին Հանրապետության մի շարք մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Համայնքի ղեկավարի ընտրություններ են նախատեսված Արարատի,  Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի եւ Շիրակի  մարզերում, իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ: Ակնկալվում է, որ համայնքի ղեկավարի ընտրությունները բավականին թեժ են լինելու: Irakanum.am-ի  տեղեկություններով` թեժ ընտրություններ են սպասվում հատկապես Արարատի մարզի համայնքներում: Այստեղ հիմնականում իրար դեմ են մրցում ՀՀԿ-ականներն ու անկուսակցական թեկնածուները: Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնում է երեք թեկնածու: Այս համայնքում առաջադրված երեք թեկնածուներից երկուսը Հանրապետական կուսակցության անդամներ են:  Անկուսակցական Արսեն Ղահրամանյանը պայքարում է ՀՀԿ-ականներ Արմեն Գեւորգյանի, ով համայնքապետարանի առաջատար մասնագետն է, եւ Արման Թադեւոսյանի դեմ: Նորամարգի գործող գյուղապետ Սարգիս Գալստյանը, ով երկար տարիներ է ղեկավարում է այս համայնքը, հերթական ընտրական գործընթացին չի մասնակցում: Իհարկե համայնքապետի՝ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելը սահմանափակվում է միայն  որպես թեկնածու չգրանցվելով: Իրականում Գալստյանն իր փոխարեն առաջադրել է համայնքապետարանի առաջատար մասնագետին՝ Արմեն Գեւորգյանին: Վերջինս մամուլում հայտնի է, որպես «մամայի թխած պեռաշկիները» ընտրական գործընթացի մեկնարկից գյուղացիներին բաժանելով: Ընտրություններից մի քանի օր առաջ էլ համայնքապետն ու յուր թեկնածուն որոշել են մեկ այլ խորամանկ քայլի դիմել: Irakanum.am-ի ստացած տեղեկությունների համաձայն երեկվանից գործող գյուղապետը բնակիչների շրջանում գումար է բաժանում՝ այն ներկայացնելով որպես աջակցություն սոցիալապես անապահով ընտանիքներին: Մինչդեռ նկատենք, որ համայնքային բյուջեյով, եթե նման ծախսեր են արվում, ապա դրանք պետք է ներկայացվեն բաց եւ հրապարակային: Սակայն noramarg.am կայքը, որը Նորամարգ համայնքի պաշտոնական կայքն է  չի գործում: Դժվար թե կայք այցելողների թիվն այնքան մեծ էր, որ տեխնիկական խնդիրներ են առաջացել, առավել եւս դժվար է պատկերացնել, որ Արարատի մարզի փոքր գյուղի կայքը ենթարկվել է հակերային հարձակման: Ընտրություններից առաջ տարբեր տեսակի աջակցությունները՝ բարեգործություն ներկայացնելը վաղուց դարձել է հայաստանյան ընտրական գործընթացի անբաժան մասնիկը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս ուղղությամբ հստակ քայլեր պետք է ձեռնարկի, հատկապես, որ Տիգրան Մուկուչյանի համար ընտրությունները պատշաճ կազմակերպելը առավել քան կարեւոր է:  Այդ մասին ինքն է հայտարարել: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր