00:00:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26–ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ

23:27, 24 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 26–ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ։ Հուլիսի 26-27–ին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի նախագահությամբ կկայանա Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի վարչապետները։ Կառավարության ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության երկրների թվային զարգացման, էներգետիկայի եւ տրանսպորտի, արդյունաբերական եւ մաքսային համագործակցության, ԵԱՏՄ-ի նորմատիվ իրավական դաշտի բարելավման հարցեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր