00:00:00

Վարչապետի որոշումը. հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն աջակցող աշխատանքային խումբ է ստեղծվում

22:30, 24 հուլիս 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ-ում միջազգային չափանիշերին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցող աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին: «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի՝ 1. Ստեղծել աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում միջազգային ստանդարտներին համապատասխանող՝ հաշվետու հանքարդյունաբերության քաղաքականության ներդրմանն ու իրագործմանն աջակցելու նպատակով: 2. Հաստատել՝ 1) աշխատանքային խմբի անհատական կազմը՝ համաձայն N1 հավելվածի: 2) աշխատանքային խմբի աշխատակարգը՝ համաձայն N2 հավելվածի»,-ասված է որոշման տեքստում: Հավելվածում ներկայացված է աշխատանքային խմբի անհատական կազմն ու աշխատակարգը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր