00:00:00

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին

21:37, 24 հուլիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասին: Ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր ցավով տեղեկացա Աթենքի մերձակայքում բռնկված լայնա-մասշտաբ հրդեհների մասին, որոնք տասնյակ մարդկային զոհերի, վիրավորների և ահռելի ավերածությունների պատճառ են դարձել: Այս ծանր պահին խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների հարազատներին և Հունաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն՝ հաղթահարելու ահավոր աղետի հետևանքները: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր