00:00:00

Խուլիգանություն ՝ Հանրապետական բժշկական կենտրոնում

18:53, 11 հուլիս 2018 Աշխարհ

Հուլիսի 10-ին ժամը 07:45-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հաղորդում է ստացվել այն մասին, որ ոմն Կարենը մտել է բժշկական կենտրոն, հայհոյում և անցենզուր արտահայտություններ է հնչեցնում բուժաշխատողների հասցեին: Մեկնած օպերատիվ խումբը նշված բժշկական կենտրոնից բերման է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1993թ. ծնված Կ. Հ-ին, ով նույն օրը ժամը 07:30-ի սահմաններում ներկայանալով «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ վիճաբանության մեջ է մտել բուժանձնակազմի հետ, հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցրել վերջիններիս հասցեին՝ խախտելով բնականոն գործունեությունը: Արցախի ոստիկանություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր