00:00:00

Իտալիայում մահացել է Benetton ընկերության հիմնադիրներից մեկը

03:37, 11 հուլիս 2018 Աշխարհ

Համաշխարհային ճանաչում ունեցող Benetton Group իտալական ընկերության հիմնադիրներից մեկը՝ Կառլո Բենետոնը, մահացել է 74 տարեկան հասակում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում անելով իտալական աղբյուրին: Ինչպես նշվում է, վերջերս Բենետոն եղբայրներից կրտսերը հիվանդ է եղել, նրա մոտ օնկոլոգիական հիվանդություն էր հայտնաբերվել: Նա մահացել է Վենետիկի մարզի Տրեվիզո քաղաքում, որտեղ ծնվել են ինքը, իր երեք եղբայրներն ու քույրը՝ Ջուլիանան: Այս քաղաքում է գտնվում նաև նորաձևության աշխարհի առաջատարներից մեկի՝ Benetton ընկերության կենտրոնակայանը: Կառլո Բենետոնը 4 երեխա ուներ, իսկ ընկերությունում զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր