00:00:00

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը մտադիր են ընդլայնել համատեղ գործունեությունը

03:17, 11 հուլիս 2018 Աշխարհ

ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը մտադիր են ընդլայնել համատեղ գործունեությունը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում ստորագրել են համապատասխան հռչակագիրը: «Մենք հպարտանում ենք համատեղ այս պահին հասնելու ձեռբերումով, սակայն կարող ենք անել ավելին», - DW.com-ի փոխանցմամբ՝ ասվում է երեքշաբթի հրապարակված համատեղ հայտարարության մեջ: Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերությունն «անվտանգության և խելամտության հարց է»: Եվրահանձնաժողովի ղեկավարն ընդգծել է «միևնույն արժեքներն ու միևնույն նվիրվածությունն ազատությանն ու ժողովրդավարությանը»: Միևնույն ժամանակ, Յունկերը պնդում է մեկը մյուսին լրացնելու սկզբունքի վրա հիմնվելը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր