Հուլիսի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Ադրբեջան: Նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո սա Էրդողանի առաջին արտասահմանյան ուղևորությունն է։
Ադրբեջանից հետո Էրդողանը պաշտոնական այցով մեկնելու է Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն։
Թուրքական աղբյուրներն Էրդողանի պաշտոնայցերի ծրագրի վերաբերյալ առայժմ մանրամասներ չեն ներկայացնում:
Հիշեցնենք, որ Էրդողանի երդմնակալությունը տեղի էր ունեցել հուլիսի 9-ին, որին, ի դեպ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չէր մասնակցել։ Ադրբեջանն այդ արարողությանը ներկայացված է եղել վարչապետ Նովրուզ Մամեդովի մակարդակով: