00:00:00

Հայտնի է Թուրքիայի կառավարության նոր կազմը

19:58, 10 հուլիս 2018 Աշխարհ

Հուլիսի 9-ին Թուրքիայի խորհրդարանում տեղի է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը։ Դրանից հետո Թուրքիայի նախագահը մասնակցել է նախագահական նստավայրում տեղի ունեցած ժողովին, որի ընթանցքում հրապարակել է նոր կառավարության կազմը։ Մի շարք նախարարություններ միավորվել են, ինչի արդյունքում դրանց թիվը նախկին 26-իփոխարեն դարձել է 16: Թուրքիայի կառավորության նոր կազմը՝ ստորև. Թուրքիայի փոխնախագահ՝ Ֆուաթ Օքթայ Արտաքին գործերի նախարար՝ Մևլութ Չավուշօղլու (վերանշանակվել է) Պաշտպանության նախարար Հուլուսի Աքար (նախկինում զինուժի գլխավոր շտաբի պետ) Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլու (վերանշանակվել է) Արդարադատության նախարար Աբդուլհամիթ Գյուլ (վերանշանակվել է) Գանձապետարանի և ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաք (նախկինում էներգետիկայի և բնական պաշարների նախարար) Էներգետիկայի և բնական պաշարների նախարար՝ Ֆաթիհ Դյոնմեզ Կրթության նախարար՝ Զիյա Սելչուք Սպորտի և երիտասարդության նախարար՝ Մեհմեթ Մուհարրեմ Քասափօղլու Մշակույթի և տուրիզմի նախարար՝ Մեհմեթ Էրսոյ Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար՝ Մուստաֆա Վարանք Գյուղատնտեսության նախարար՝ Բեքիր Փաքդեմիրլի Առևտրի նախարար՝ Ռուհսար Փեքջան Կապի նախարար՝ Մեհմեթ Ջահիթ Թուրան Աշխատանքի, ընտանիքի և սոցիալական հարցերով նախարար՝ Զեհրա Զումրութ Սելչուք Քաղաքաշինության և շրջակա միջավայրի հարցերով նախարար՝ Մուրաթ Քուրում Առողջապահության նախարար՝ Ֆահրեթթին Քոջա Այսպիսով Թուրքիայում վերացավ վարչապետի ինստիտուտը։ Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը դարձավ վերջին վարչապետը։ Հավելենք, որ 2017թ. հանրաքվեով  սահմանադրական փոփոխություններ էին կատարվել և Թուրքիան անցել էր պետական կառավարման նախագահական համակարգին։
Աղբյուր`    ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր