00:00:00

Մակրոնը խոստացել է Ֆրանսիայում իսլամի բարեփոխում իրականացնել

03:32, 10 հուլիս 2018 Աշխարհ

Ֆրանսիական պետությունը չի կարող խնդիրներ ունենալ իսլամի կամ որևէ այլ կրոնի հետ հարաբերություններում, սակայն աշխարհիկ պետության նորմերը, որը գերակա են հանրապետությունում, պահանջում են երկրում իսլամի զանգվածային բարեփոխում իրականացնել։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ելույթ ունենալով Կոնգրեսին ուղղված ամենամյա ուղերձով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ «Հանրապետությունը որևէ պատճառ չունի իսլամի հետ , ինչպես նաև որևէ այլ կրոնի հետ հարաբերություններում դժվարություններ զգալու համար։ Աշխարհիկ պետության սկզբունքը պահանջում է, որ յուրաքանչյուրի համար երաշխավորված լինի հավատալու կամ չհավատալու ազատությունը»,- վստահեցրել է նախագահը՝ դիմելով խորհրդարանականներին։ Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիայի, ինչպես նաև աշխարհի այլ երկրների մահմեդականների մոտ գոյություն ունի «իսլամի արմատական, ագրեսիվ մեկնաբանություն»։ Նրանք իրենց նպատակն են համարում վիճարկել մեր կանոններն ու օրենքները՝ ազատ հասարակության կանոնները, որի սկզբունքները չեն ենթարկվում որևէ կրոնական դոգմաների։ Պետք է, որպեսզի բոլորն իմանան, որ Ֆրանսիայում անձնական ազատությունը, մտքի, քննադատության ազատությունը, տղամարդկանց ու կանանց հավասարությունը, անձնական ընտրության հանդեպ հարգանքն անձեռնմխելի սկզբունքներ են, քանի դեռ դրանք չեն խախտում մյուս քաղաքացիների իրավուքնները»,- ասել է Մակրոնը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր