00:00:00

Լոնդոնը մեղադրել է Մոսկվային Էյմսբերիում բրիտանուհու մահվան համար

02:57, 10 հուլիս 2018 Աշխարհ

Բրիտանիայի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսոնը մեղադրել է Մոսկվային Էյմսբերիում նյարդապարալիզացնող նյութով թունավորված կնոջ մահվան համար, հաղորդում է Reuters-ը։ «Պարզ ճշմարտությունն այն է, որ Ռուսաստանը հարձակում է գործել բրիտանական հողի վրա, որի հետեւանքով մեր քաղաքացին է զոհվել»,-հայտարարել է նա խորհրդարանում ելույթի ժամանակ։ Նրա կարծիքով,  Մոսկվային դատապարտելու գործում միջազգային հանրությունը կմիանա Բրիտանիային։ Նշենք, որ հուլիսի 4-ին Էյմսբերիում երկու մարդ հայտնվել են անհայտ նյութի ազդեցության տակ։ Կիրակի օրը տուժողներից Դոն Ստերջեսը մահացել է հիվանդանոցում, 45-ամյա Չարլի Ռոուլիի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր