00:00:00

Գարո Փայլանը` Թուրքիայի իշխանությունների մասին. «Անամոթներ»

02:40, 10 հուլիս 2018 Աշխարհ

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը «Twitter»-ում երկու գրառում է կատարել Թուրքիայում նախօրեին տեղի ունեցած գնացքի խոշոր վթարի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այդ վթարի հետևանքով 24 ուղևոր էր զոհվել, իսկ 318-ը՝ վիրավորվել։
Նախ Փայլանի դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ  տեղի ունեցածի պատճառով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի պատրաստվում չեղարկել հուլիսի 9-ին կայանալիք իր երդմնակալության արարողությունը, փոխանցում է «Էրմենիհաբեր»-ը: «Չորլուում նրանց կողմից քաղաքացիներ են կոտորվել, իսկ մինչև հիմա նրանք շքեղ արարողությունից են խոսում։ Անամոթներ, սրբություն չունեցողներ»։ Մյուս գրառման մեջ պոլսահայ պատգամավորը փաստաթուղթ է ներակայացրել, ըստ որի՝ Թուրքիայի իշխանությունները մեկ ամիս առաջ չեղարկել են Չորլուում տեղի ունենալիք շինարարական աշխատանքները, որոնք պիտի ուղղված լինեին սողանքների կանխարգելմանը: Մինչդեռ նախնական տվյալների համաձայն՝ վթարի պատճառը նախորդ օրերին գրանցված հորդառատ անձրևներն են, որոնց հետևանքով սողանքներ էին առաջացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր