Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը հրաժարական է տվել: Նա իր անհամաձայնությունն էր հայտնել վարչապետ Թերեզա Մեյի քաղաքականությանը՝ կապված ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ տարվող բանակցությունների հետ:
Թե ով կփոխարինի Ջոնսոնին ԱԳ նախարարի պաշտոնում, առայժմ հայտնի չէ:
Բորիս Ջոնսոնը 2016 թ.-ի հուլիսից Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն է։ 2008- 2016 թվականներին եղել է Լոնդոնի քաղաքապետ։ Միացյալ Թագավորության համայնքների պալատի անդամ է։