00:00:00

Իսրայելը չի հանդուրժի Իրանի ռազմական ամրացումը Սիրիայում․ Նեթանյահու

20:24, 08 հուլիս 2018 Աշխարհ

Իսրայելը չի հանդուրժի Սիրիայի ցանկացած նահանգում Իրանի եւ իր արբանյակների ռազմական ամրացումը։ Այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է կրկին հայտարարել առաջիկա շաբաթ կայանալիք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս կարեւոր հանդիպման համար Նեթանյահուն կմեկնի Մոսկվա, պատմել է նա կառավարության ամեն շաբաթ հրավիրվող նիստին։ Սիրիայում Իրանի ռազմական ներկայության չընդունելը Իսրայելի քաղաքականության հիմնական սկզբունքներից մեկն է, որը, Նեթանյահուն, իր իսկ խոսքով, մտադիր է «պարզաբանել» Պուտինի հետ հանդիպմանը։ 2-րդ սկզբունքը՝ Իսրայելը պահանջում է Սիրիայից, ինչպես նաեւ սիրիական բանակից խստորեն հետեւել 1974 թվականի ուժերի բաժանման մասին համաձայնագրին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Իսրայելի վարչապետը կայցելի Մոսկվա հուլիսի 11-ին Պուտինի հետ բանակցելու համար, հաղորդել է Իսրայելի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Աննա Յոնաթան Լեուսը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր