00:00:00

Նախկին լրագրողը Կանադայի վարչապետին մեղադրել է «ոչ պատշաճ կերպով» իրեն դիպչելու մեջ

17:02, 08 հուլիս 2018 Աշխարհ

Նախկին լրագրող Ռոուզ Նայթը հայտարարել է, որ վարչապետ Ջասթին Թյուդոն իրեն դիպչել է «ոչ պատշաճ կերպով», հաղորդում է CBC-ն։ Նրա խոսքով, այդ գործողությունները Կանադայի ներկայիս ղեկավարը կատարել է գրեթե 20 տարի առաջ Կրեսթոն քաղաքում՝ փառատոնի ժամանակ, երբ դեռ քաղաքականության մեջ ակտիվություն չէր ցուցաբերում։ Լրագրողը հավելել է, որ նա ներողություն է խնդրել իրենից միջադեպի հաջորդ օրը, իսկ դրանից հետո լրագրողը «կապ չի հաստատել պարոն Թրյուդոյի հետ մինչ վարչապետ դառնալը եւ դրանից հետո»։ Նայթը նշել է, որ այլեւս չի քննարկի միջադեպը։ «Քննարկումները, եթե շարունակվեն, կշարունակվեն առանց իմ մասնակցության»,-եզրափակել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր