00:00:00

Թուրքիայում ավելի քան 18 հազար պետական աշխատողների աշխատանքից ազատել են

15:55, 08 հուլիս 2018 Աշխարհ

Թուրքիայի կառավարության պաշտոնական տեղակագրում՝ Resmi Gazete-ում հրապարակվել է կառավարության նոր հանձնարարականը՝ «ահաբեկչական գործունեությանը» հակազդելու միջոցների ցանկով, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը։ Արտակարգ դրությանը համապատասխան, համաձայն կառավարության թիվ 701 հանձնարարականի, դադարեցվել է 12 հասարարկական կազմակերպությունների, 3 թերթերի եւ մեկ հեռուստաալիքի գործունեությունը։ Թուրքիայի զինված ուժերից հեռացվել են կրտսեր հրամանատարական կազմի սպաներ ու զինծառայողներ։ Ժանդարմերիայի շարքերից հեռացվել են կրտսեր հրամանատարական կազմի 649 սպաներ ու զինծառայողներ։ ՆԳՆ կազմից ազատվել են 8998 աշխատակիցներ։ Դադարեցվել են 4 նահանգապետերի տեղակալների եւ գործադիր իշխանության 4 ղեկավարների լիազորությունները։ Արդարադատության նախարարության համակարգում աշխատանքից ազատվել են 1052 աշխատակիցներ։ Ընդհանուր առմամբ, տարբեր պետական կառույցներում աշխատանքից ազատվել է 18 632 մարդ։ Միաժամանակ, 148 պաշտոնյաներ վերականգնվել են իրենց պաշտոններում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր