00:00:00

CMA CGM ֆրանսիական ընկերությունը ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով հեռանում է Իրանից

23:22, 07 հուլիս 2018 Աշխարհ

Աշխարհում կոնտեյներային առաքման ծավալներով երրորդ  ընկերության՝«CMA CGM Group»-ի ղեկավար Ռոդոլֆ Սահադան հայտարարել է Թեհրանին դեմ պատժամիջոցները վերսկելու ԱՄՆ-ի որոշման պատճառով Իրանից հեռանալու մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը: «Թրամփի վարչակազմի գործողությունների պատճառով մենք որոշեցինք դադարեցնել Իրանում մեր գործունեությունը»,- ասել է Սաադան: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգթոնը դուրս է գալիս Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից: Թրամփը հաղորդել էր Իրանի նկատմամբ բոլոր պատժամիջոցների վերականգնման մասին, այդ թվում երկրորդական, այսինքն՝ Իրանի հետ բիզնես ունեցող այլ երկրների դեմ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր